Նախարար Վահան Քերոբյանը հունիսի 30-ին ընդունել է «Մոսմետրոստրոյ» («Мосметрострой») ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի գլխավորած պատվիրակությանը։
✔️ Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ Երևանում նախատվում է կառուցել ճարտարագիտական նորագույն լուծումներով 🚇մետրոյի նոր կայարան, ինչպես նաև բարելավել մետրոպոլիտենի գործող կայարանները և 🚆Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի աշխատանքը։
✔️Սերգեյ Ժուկովը ներկայացրել է իրենց ընկերության գործունեությունը՝ նշելով, որ իրենք զբաղվում են ոչ միայն մետրոյի, այլև թունելների, երկաթգծերի կառուցման և ճանապարհաշինարարական այլ աշխատանքներով ևս։
🔸Ընկերության տնօրենը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ կիրականացվեն հետաքրքիր նախագծեր, նաև կլինի մասնագիտական փորձի փոխանակում։
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն