Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի փոխնախագահ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի բժիշկ Ակիրա Իշիյամային: Նա Հայաստանում է` ՀՄԲՀ նախագահ Սալպի Ագարակյանի հետ համատեղ կոխլեար իմպլանտացիայի ծրագրի շրջանակում անվճար վիրահատություններ կատարելու նպատակով:
Առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի և մարդասիրական անխոնջ գործունեության համար ՀՄԲՀ փոխնախագահ, բժիշկ-վիրաբույժ Ակիրա Իշիյաման պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անվանի բժշկին է հանձնել ՀՀ վարչապետի շնորհակալագիրը: Արայիկ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել Ակիրա Իշիյամային՝ մարդասիրական նպատակներով պարբերաբար վիրահատություններ իրականացնելու և Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի ծրագրի զարգացմանն աջակցելու համար:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ