Հետխորհրդային երկրները պետք է փորձեն մերձենալ Ռուսաստանի և Բելառուսի Միությանը՝ իրենց իշխանությունը պահպանելու համար: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Այս փուլում մեր միությունը լոկոմոտիվի դեր է խաղում ինտեգրացիոն գործընթացների ընդհանուր հոսքում: Այն օրինակ է մշակութային և տնտեսական միջպետական գործակցության»,- ասել է Լուկաշենկոն Բելառուսի և Ռուսաստանի շրջանների 9-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում:
Նրա խոսքով՝ այսօր հետխորհրդային տարածության երկրները պետք է անկեղծորեն շահագրգռված լինեն մերձենալու Միութենական պետության հետ, «եթե իհարկե, նրանք ցանկանում են պահպանել իրենց անկախությունն ու ինքնիշխանությունը»:
«Մենք համոզվել են, որ միայն համատեղ կարող ենք դիմակայել համաշխարհային մարտահրավերներին,- ասել է Լուկաշենկոնն: – Մինչ հիմա կասկածողները պետք է հասկանան. առանց շուտափույթ միավորման և համախմբման, միջպետական կապերի ամրապնդման և պարզապես նորմալ մարդկային հարաբերությունները վաղը մենք կարող ենք չլինել»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ