Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև միջկուսակցական գործակցության զարգացումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ընդհանուր առմամբ համոզված եմ, որ միջկուսակցական երկխոսության զարգացումը նաև ադրբեջանցի և հայ բարեկամների հետ օբյեկտիվորեն կնպաստի նաև երկկողմ գործակցության զարգացմանը և Անդրկովկասում խաղաղության ամրապնդմանը»,- ասել է Լավրովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ