Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն առաջադրվելու է սեպտեմբերին համամասնական ընտրակարգով կայանալիք Քաջարանի ավագանու հերթական ընտրություններին։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հարգարժան հայրենակիցներ, ելնելով բազմաթիվ համաքաղաքացիների կողմից հաճախակի տրվող եւ հուզող հարցերից` հայտարարում եմ, որ սեպտեմբերի 25-ին, Քաջարան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցելու եմ «Մանվել Փարամազյան» դաշինքով եւ գլխավորելու եմ համամասնական ցուցակը։
Քանի որ դաշինքի ստեղծման գործընթացը այս պահին գտնվում է ստեղծման որոշակի իրավական եւ ավարտական փուլում, ուստի գործընթացի ավարտից հետո «Մանվել Փարամազյան» դաշինքը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։
Հարգանքով` Քաջարան համայնքի ղեկավար` Մանվել Փարամազյան»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Քաջարան համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիրը», որի ցուցակը կգլխավորի հյուրանոցատեր Արմեն Առաքելյանը։ Ընտրություններին մասնակցելու համար հայտ է ներկայացնելու նաեւ Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը։ Ցուցակը գլխավորելու է Քաջարանի նախկին քաղաքապետ Վարդան Գեւորգյանը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ