Aravot.am-ի տեղեկություններով, hունիսի 20-ին իրավապահները տեղեկություններ են ստացել, որ Վարդաշեն գյուղի դպրոցի դասվար Ի. Գ.-ն 2008-2021թթ. տնօրեն Ս. Հ.-ի թույլտվությամբ պարբերաբար բացակայել է Հայաստանից, սակայն աշխատավարձ է ստացել:
Հունիսի 27-ին հետաքննության խմբի ավագ տեսուչ Գրիգորյանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ի.Գ.-ն առանց արձակուրդ ձևակերպելու, 2013թ. հոկտեմբերի 12- 21-ը, 2016թ. հունվարի 15-22-ը եւ 2017թ. մարտի 26-ից մինչև ապրիլի 1-ը բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, բայց նշված օրերի համար ստացել է աշխատավարձ:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: