Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ հունիսի 27-29-ին գտնվում էր Ֆրանսիայում, մասնավորապես Նիցցա քաղաքում: Նա այցելել է նաեւ Մոնակո։
Այցի օրերին Աննա Հակոբյանը կրել է հայկական արտադրության հագուստ, ինչի մասին գրառում է կատարել սոցիալական ցանցում։
Այցի օրերին նրա զգեստապահարանում եղել է նաեւ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ»-ի արտադրության հագուստը եւ լուսանկարներից մեկում Հակոբյանը նշել է, որ կոստյումն ու շապիկը՝ «Ալեքս տեքստիլ»-ինն է։
«Հպարտությամբ ներկայացնում եմ հայկական այն ապրանքանիշերը, որոնց արտադրանքը կրում էի Ֆրանսիա եւ Մոնակո կատարած այցի օրերին»,-գրել է Աննա Հակոբյանը եւ լուսանկարներ հրապարակել, որոնց վրա նշել է, թե հագուստը կամ պայուսակը որ հայ դիզայներինն է կամ արտադրողինը։
Կարդացեք նաև
Նա կրել է տաբատ՝ Faina-ից, վերնաշապիկ՝ Ariga Torosian-ից, կոստյում՝ Vahan Khachatryan-ից եւ ուրիշ այլ հայ դիզայներների հագուստներ։
Դեռ 2019-ին է նա խոստացել միջոցառումների ժամանակ կրել հայկական արտադրության հագուստ,այդպիսով գովազդել հայկականը։
«Ես չեմ պատրաստվում գնումներ կատարել այլ երկրներում, կամ Երևանում ներկայացված օտարերկրյա բրենդային խանութներից, ինչպես չեմ պատրաստվում կրել իտալական կամ ֆրանսիական կամ որևէ այլ երկրի արտադրության հագուստ: Առաջիկայում բոլոր միջոցառումների ժամանակ մարդիկ ինձ կտեսնեն այն հագուստով, որը ես կկարողանամ ձեռքբերել հայ դիզայներների աշխատանքները ներկայացնող խանութներում»,-հայտարարել է վարչապետի տիկինը՝ հայկական արտադրության MADE Fashion corner խանութ այցի ժամանակ։
Լուսանկարները՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքի էջից եւ նրա պաշտոնական կայքից