Նախկին պատգամավոր, Գյումրու ԲՀԿ կառույցի նախկին պատասխանատու գյումրեցի Մարտուն Գրիգորյանը, որը Ազգային Ժողովի՝ 2021 թվականի հունիսի արտահերթ ընտրություններին մասնակցեց «Պատիվ ունեմ» դաշինքով, վերցնելու է մանդատը։
Այս մասին տեղեկացանք Մարտուն Գրիգորյանից։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո նախընտրական ցուցակով պատգամավոր դառնալու հերթը Մարտուն Գրիգորյանինն էր։
Նա, ըստ էության, կդառնա Շիրակի մարզից ընտրված միակ ընդդիմադիր պատգամավորը։
Կարդացեք նաև
Շիրակի մարզը կունենա երեք պատգամավոր․Ազգային ժողով կգնա նաև Շիրակի նախկին մարզպետ, ԱԻ նախկին փոխնախարար, ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո ցուցակով հերթը նրանն է։
Այս պահին Շիրակի մարզը ներկայացնող միակ պատգամավորը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Էմմա Պալյանն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ