Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բացառում եմ, որ ՔՊ-ի անդամները պաշտպանեն Արմեն Գեւորգյանի շահերը»․ Արթուր Հովհաննիսյան

Հուլիս 01,2022 13:25

«Խմբակցության վերջին նիստում բոլոր հարցերն էլ քննարկվել են։ Այս պահին որոշվել է հետ կանչել ԱԺ փոխխոսնակին եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահին։ Այլ որոշում դեռեւս չկա, բայց այդ հարցերը քննարկվում են»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոնից հետ կանչելուց բացի իշխանությունը նախաձեռնելո՞ւ է եւս երկու հանձնաժողովների ընդդիմադիր նախագահների պաշտոնանկության գործընթաց։

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ պաշտոնները թափուր մնան, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Նախ, նոր թեկնածուների առաջադրման հարցը պետք է տաք ձեր լրատվականի ղեկավարներին։ Իսկ թափուր կմնա, թե ոչ, այո, հնարավոր է՝ թափուր մնա»։

Արթուր Հովհաննիսյանը նաեւ հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցն այս պահին դեռեւս քննարկման փուլում է․ «Պայմանավորված հետագա զարգացումներով եւ ընդդիմադիր պատգամավորների խորհրդարանական պահվածքով՝ կկայացնենք որոշում: Հարցը դեռեւս քննարկման տիրույթում է»։

Մեկնաբանելով տեղեկությունները, թե որոշ ՔՊ-ականներ այդ քննարկումների ընթացքում պաշտպանել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի շահերը որպես հանձնաժողովներից մեկի նախագահ, Արթուր Հովհաննիսյանը շեշտեց․ «Բացառում եմ, որ ՔՊ-ի անդամները պաշտպանեն Արմեն Գեւորգյանի շահերը։ Շատ հիմնավոր։ Նրա շահերը չեն կարող ՔՊ-ի անդամները պաշտպանել, մենք բոլորովին տարբեր արժեհամակարգային հարթություններում ենք։ Այս պահին միայն նշյալ երկու պաշտոնի հետ կապված կա որոշում։ Առաջիկա որոշումները չեն բացառվում»։

Հարցին՝ եթե այս ընթացքում ԱԺ-ն չի ունենում մեկ փոխխոսնակ, խորհրդարանի լեգիտիմության հարց ի հայտ գալի՞ս է, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Խորհրդարանի լեգիտիմության խնդիր չկա, խորհրդարանը լեգիտիմ է»։

Անդրադառնալով որակումներին, թե ՔՊ-ի այս նախաձեռնության հիմքում ոչ թե Հակոբյանի եւ Սաղաթելյանի բացակայություններն են, այլ իշխանության քաղաքական որոշումը, քանի որ Հակոբյանն ու Սաղաթելյանն այս ընթացքում սուր են արտահայտվել իշխանության հասցեին, Արթուր Հովհաննիսյանը շեշտեց․ «Սուր արտահայտվելը մի քիչ հարաբերական է։ Նրանք սանձարձակությունների են դիմում եւ լկտի պահվածք դրսեւորում։ Խորհրդարանը քաղաքական մարմին է, մեր բոլոր որոշումները քաղաքական են, իսկ հիմնավորումները նիստի ժամանակ ներկայացրել ենք»։

Արթուր Հովհաննիսյանը հերքեց նաեւ տեղեկությունները, թե նշյալ երկու պաշտոնները ցանկանում է զավթել իշխանական խմբակցությունը, ասաց, որ իրենք նման մտադրություն չունեն։

Ինչ վերաբերում է ընդդիմության՝ ՍԴ դիմելու մտադրությանը, Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց նախադեպը, որ նախորդ գումարման ԱԺ-ում Նաիրա Զոհրաբյանին հետ էին կանչել մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, եւ նա դիմել էր ՍԴ ու որեւէ արդյունքի չէր հասել․ «Որովհետեւ այս հարցը ԱԺ ներքին կանոնակարգման հարց է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    В повести Михаила Булгакова «Собачье сердце» Швондер далеко не главный герой, однако, роль его заметна и отчасти именно он становится причиной развязки и возвращения Шарикова к его «природному» облику.
    Вместе с тем сам автор в образе этого пролетария постарался объединить черты множества «общественных лиц», полагавших именно себя в то время вершителями судеб человеческих и ненавидящих все, что выходит за рамки их пролетарского мировоззрения… Настоящий «винтик» молодого пролетарского общества, идеального исполнителя для зарождающейся советской власти.

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Վերևի ցիտատն այստեղից է. https://сезоны-года.рф/%D0%A8%D0%B2%D0%BE%D0%BD%D0%B4%D0%B5%D1%80.html

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031