Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքն ու մասնագիտականը հակասության մեջ են». Հարություն Հարությունյան

Հուլիս 01,2022 13:14

ՀՌՀ-ն նիստ է գումարել եւ վարչական ակտ է կիրառել «Թի վի 5» հեռուստաընկերության նկատմամբ: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանից:

«Հայլուր» ծրագրում շատ բարձր տոկոս է կազմել ցույցերի լուսաբանումը, ինչպես նաեւ այն, որ եթերային ցանցում «լայվերով» միացել ենք: Խախտվել է մեր ծրագրային քաղաքականությունը: Իհարկե, ես դրա մասին խոսել եմ եւ ասել եմ, որ էքստրեմալ իրավիճակներում չես կարող չափ ու ձեւ անել, որ 25 %-ից ավելի չլուսաբանվի: Մի խոսքով, օրենքի շրջանակներում ՀՌՀ-ն է ճիշտ, մասնագիտական առումով՝ մենք: Այս պարագայում օրենքն ու մասնագիտականը հակասության մեջ են, եւ կարծում եմ, որ պետք է լուծումներ գտնել նման հարցերից հետագայում խուսափելու համար»,-ասաց Հարություն Հարությունյանը:

«Ամեն դեպքում, ես չեմ ուզում եւ չեմ պատրաստվում մեղադրել ՀՌՀ-ին, որովհետեւ իրենք շարժվել են օրենքով, բայց այստեղ կան նաեւ մասնագիտական կարեւոր նրբություններ, որոնք նույնպես պետք է հաշվի առնել: Օրենքն ունի բացեր, եւ հիմա ավելի վատ փոփոխություններ են նախատեսվում: E-draft-ում տեղադրված է մի նախագիծ, որը, չեմ զարմանա, եթե անցնի, եւ սեպտեմբերից ավելի վատ պայմաններում աշխատենք…»,-հավելեց հեռուստաընկերության գործադիր տնօրենը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031