ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել՝
Գարեգին Ժորայի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ
Կարդացեք նաև
Կարեն Ավագի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ Լոռու մարզի դատախազ
Պետրոս Դանիելի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Կոտայքի մարզի դատախազ
Արշակ Արտակի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022թ. հունիսի 29
Երևան
ՆՀ-164-Ա