Armlur. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին իշխանական ՔՊ խմբակցությունը ցանկանում է զրկել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից այն հիմնավորմամբ, որ վերջինս չի կատարում իր պարտականությունները, չի նախագահում նիստերը եւ չի մասնակցում դրանց: Սակայն ուշագրավ է, որ խորհրդարանում կան ՔՊ-ական պատգամավորների կողմից նախագահվող հանձնաժողովներ, որոնք ութերորդ գումարման խորհրդարանի մեկնարկից ի վեր պասիվ են: Խոսենք փաստերով. Վլադիմիր Վարդանյանի ղեկավարած Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը 2021 թվականի օգոստոսից մինչեւ օրս անցկացրել է 24 նիստ:
Այսինքն՝ այն հիմքը, որով Վահե Հակոբյանին փորձում են զրկել, տարածվում է առնվազն ՔՊ-ական Արման Եղոյանի եւ Էդուարդ Աղաջանյանի վրա եւս, որոնք ամենապասիվներն են եղել հանձնաժողովի նիստերի կազմակերպման առումով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: