Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին
«Հարգելի պարոն վարչապետ,
Հարգելի Ջասթին,
Ջերմ շնորհավորանքներս եմ հղում Կանադայի օրվա առթիվ։
Կայացած ժողովրդավարության ավանդույթներ ունեցող Կանադան համաշխարհային տնտեսության հիմնասյուներից է և առանցքային դերակատարներից մեկը Համագործակցության երկրների մեջ։
Ուրախ եմ իմ երկրի և Կանադայի միջև ձևավորված փոխհարգալից և զարգացող գործընկերության, ինչպես նաև մեր անձնական հարաբերությունների համար։ Գլազգոյում ՄԱԿ-ի 26-րդ գագաթնաժողովի (COP 26) շրջանակում տեղի ունեցած մեր հանդիպումը մնայուն հիշողության աղբյուր է ինձ համար։
Կարդացեք նաև
Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք, իսկ Կանադայի ժողովրդին՝ խաղաղություն և շարունակական առաջընթաց»։
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակ