Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյան. Որակյալ կրթությունն է հասարակության զարգացման բանալին

Հուլիս 01,2022 11:23

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «EduArmenia2022» համահայկական գիտակրթական աշխատաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով։

Բացման արարողությանը մասնակցել են նաև «EDUArmenia»-ի համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ոլորտի մասնագետներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, սփյուռքյան գործընկերներ:

Աշխատաժողովն անցկացվում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «EDUArmenia» հիմնադրամի համագործակցությամբ: Այն մեկ հարթակում է համախմբել ներառական կրթության բոլոր շահագրգիռ կողմերին։

Աշխատաժողովն անցկացվում է արդեն 3-րդ տարին, այս տարվա խորագիրն է «Ներառական կրթություն»։

«Շատ կարևոր է ունենալ հնարավորություն՝ խոսելու այն բոլոր խնդիրների մասին, որոնցով պայմանավորված է մեր վաղվա օրը։ Ըստ այդմ՝ մեր ապագան կախված է այսօրվա կրթությունից, դրա որակից, առկա մարտահրավերներին դիմակայելու կարողությունից, և հաճախ բանալին հենց մեր մեջ է։ Որակյալ կրթությունն է, որ հասարակության զարգացման բանալին է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ փոխնախարարը հատկապես կարևորել է նմանօրինակ նախաձեռնությունների դերը, որոնք ծնվում են կրթական համակարգի անմիջական մասնակիցների ջանքերով և բերում են փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են կրթական համակարգին։

Ժ․ Անդրեասյանն աշխատաժողովի անցկացումն արժևորել է նաև ոլորտի տարբեր կառույցներին համախմբելու, փոփոխության ձգտող մանկավարժական համայնքի ներուժը բացահայտելու տեսանկյունից և վստահություն հայտնել, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու կրթական բարեփոխումներին միտված առաջարկներին ու գաղափարներին և դրանք կյանքի կոչելուն։

Նշենք, որ այս տարի առաջին անգամ է աշխատաժողովն անցկացվում նաև առկա ձևաչափով, և բանախոսությունների մեկնարկը կտրվի հուլիսի 1-ին։ Մինչև հուլիսի 4-ը ներառյալ կլինեն 120 ելույթներ, այդ թվում՝ առցանց հանդիպումներ։

Միջոցառման ավարտին աշխատաժողովի մասնակից շահագրգիռ կառույցների միջև կնքվել են համագործակցության հուշագրեր։

 ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031