Հունիսի 29-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն Բաքվում անցկացրել է միջարտգործնախարարային խորհրդակցություններ տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերով: Հունիսի 30-ին նրան ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քննարկվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ կապված տարածաշրջանում կայունության ամրապնդման, տրանսպորտային կապերի ապաշրջափակման և տնտեսական կապերի ձևավորման հետ:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել սերտ երկխոսություն պահպանել այդ հարցի շուրջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ