Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի այս հայտարարությունից անցել է ավելի քան տարիուկես, բայց թե՛ գերեվարված անձանց, թե՛ անհետ կորածների ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ. «Ժողովուրդ»

Հուլիս 01,2022 10:08

Հայաստանում ու Արցախում այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ 203 անհետ կորած անձ կա: Նրանցից 20-ը քաղաքացիական անձինք են, մյուսները՝ զինվորականներ: Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից փոխանցեցին: Անհետ կորածների ծնողները օրերս «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին հավաքվել, ինչից հետո հայտարարություն են տարածել, որ անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ:

«Որոշ դեպքերում զոհված անձանց մարմինները կամ մասունքները թաքցվում են կամ չեն հայտնաբերվել որոնողական աշխատանքների արհեստական խոչընդոտների արդյունքում, իսկ որոշ դեպքերում էլ մասունքների ԴՆԹ փորձաքննության արդյունքները կասկածելի են կամ բավարար չեն անձի ճակատագիրը պարզելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Բազմաթիվ ծնողներ շարունակում են մղկտալ իրենց որդու անհայտ ճակատագրի համար: Նրանք դիմում են հնարավոր բոլոր կառույցներին, բայց, փաստորեն, ապարդյուն: Բայց հիշենք, թե ինչ էր ասում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմից անմիջապես հետո՝ նոյեմբերի 18-ին:

Ներկայացնելով «երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու եւ երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու համար առաջիկայում ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտեզը»՝ նա հրատապություն պահանջող անելիքների 15 կետ էր հրապարակել, որի 6-րդ կետը սահմանում էր. «Գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում, անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»:

Այս հայտարարությունից անցել է ավելի քան տարիուկես, բայց թե՛ գերեվարված անձանց, թե՛ անհետ կորածների ճակատագիրն առ այս պահը շարունակում է անհայտ մնալ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031