Երեկ, կառավարության նիստում, վարչապետը մի քանի ուրախացնող փաստ ներկայացրեց՝ հանրությանը համոզելով, որ հայրենի կառավարությունը մտածում է իր բարեկեցության, կենսամակարդակի բարձրացման մասին։ Ասաց, որ 2023-ի հունվարի 1-ին կենսաթոշակներն են բարձրանալու՝ բարձրացման չափերի ու բանաձեւերի մասին խոստացավ խոսել առաջիկայում։
Ասաց, որ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստն է ավելանում ամբողջ 2 հազար 100 դրամով, այսինքն՝ 28 հազար 600 դրամից դառնում է 30 հազար 700, եւ նվազագույն աշխատավարձն է բարձրանում 7 հազար դրամով՝ 68 հազար դրամից դառնալով 75 հազար դրամ։
Իսկ մանկահասակ մայրերի եւ կենսաթոշակառուների ծախսերը որքա՞ն են աճել վերջին տարիներին եւ հատկապես՝ ամիսներին։ Ինչքա՞ն են թանկացել հացն ու կաթնամթերթը, միսը, միրգն ու բանջարեղենը, կաթի փոշին, մանկական տակդիրները։
Որքա՞ն են ավելացել մեկ ընտանիքի՝ առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման ծախսերը, տասնապատկվե՞լ են կամ բազմապատկվե՞լ։ Ինչքա՞ն են ավելացել գույքահարկը, տարբեր հարկերն ու տուրքերը, կրթական ու առողջապահական ծախսերը։ Ձեր 2-7 հազար դրամն այդ աճի որքա՞ն մասն է ծածկում։
Կարդացեք նաև
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: