Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտյալը հանձնաժողովին հիշեցնում է «խրախուսանք» բառի հոմանիշները

Հուլիս 01,2022 13:00

Սկիզբը՝ այստեղ:

«Կատակող ֆանտազյորը» – 4

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2002թ. հունվարից անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արամ Պետրոսյանը ուշադրություն է հրավիրում իր այս շարքով (չորրորդն է տպագրվում-խմբ.) կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխման վերաբերյալ անհիմն կասեցման որոշման վրա: Կասեցումն արվել էր գործը վերահսկող դատախազ Գ. Իսախանյանի միջնորդությամբ եւ քանի որ նոր որոշում չի կայացվել, այսինքն՝ չկար վերջնական որոշում, դատապարտյալը չէր կարող բողոքարկել:

Քրեակատարողական համակարգում երկար ժամանակ ֆանտազյորի վարած քաղաքականության հետեւանքով դատապարտյալները չեն խրախուսվում, քանի որ ֆանտազյորը տվել էր իր մեկնաբանությունը այս հոդվածին՝ «Քրեակատարողական օրենսգրքի Հոդված 93. Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները 1. Օրինապահ վարքագծի, աշխատանքի եւ ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի, դատապարտյալների ինքնագործ միավորումների աշխատանքներին եւ միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու, ինչպես նաեւ դրական վարքագծի դրսեւորման համար ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ միջոցները»:

Մեկնաբանելով՝ քանի որ խրախուսելու պայմանները թվարկելիս դրված են ստորակետեր, ապա դա նշանակում է պայմանների իրար հետ կապված լինելը։ Այսինքն, հոդվածում թվարկված բոլոր պայմանների միաժամանակյա առկայությունը պարտադիր է եւ դա պետք է շատ շարունակական բնույթ կրի, այնքան շատ, որ վերջն էլ խուսափում էին նշել, որ հանկարծ քիչ չլինի եւ դրա հետ մեկտեղ մի անկրկնելի նվաճման դեպքում միայն պետք է տրվի խրախուսանք։ Նշեմ «խրախուսանք» բառի հոմանիշները՝ գովասանք, քաջալերություն, հորդոր։

Հայերենի կետադրական նշանները բաժանվում են երեք խմբի՝ 1) տրոհության, 2) առոգանության, 3) բացահայտության։
Տրոհության նշաններ՝
վերջակետը (։), միջակետը (.), ստորակետը (,) եւ բութը (՝)։

Տրոհել բառի հոմանիշները՝
1) անջատում, 2) ջոկում, 3) զատում։

Այս ամենից հետեւում է, որ որոշ պաշտոնյաներին մինչ օրենսգիրքը մեկնաբանելը, կարդալ թույլ տալը պետք է ստուգվի հայերեն լեզվի իմացությունը եւ տրամաբանության առկայությունը։ Իսախանյանի «Ֆանտազյորի ուսմունքի» վառ քարոզիչ տեղակալ Անանյանի գլխավորությամբ, որպեսզի ծույլիկ աշակերտի պես չարտագրի դատախազի տետրակից: Քրեակատարողական օրենսդրությունում ժամանակահատվածի վերաբերյալ նշվում է միայն՝ «Արդարադատության նախարարի՝ Քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայություններին՝ հրաման 336 L Խրախուսանքի առկայությունը – 3 միավոր։ Պատժի կրման ընթացքում առնվազն երեք ամիս աշխատելը – 3 միավոր»։ Ինչը հավասարազոր է գնահատվում եւ հանդիսանում է վաղաժամկետ ազատման պայմաններից , այլ՝ ոչ թե երկու ժամ ավել հարազատներին տեսնելու։

Այս ամենին կիրառելով «Սահմանադրության 78. Համաչափության եւ 79. որոշակիության սկզբունքները», ստանում ենք ֆանտազյորի հերթական ոչ նորմալ վառ երեւակայության սահմանման արդյունք։ Ում եռանդուն գործունեությունը չկանխելու դեպքում տպավորություն է ստեղծվում, որ մոտ ապագայում դպրոցական երեխաների ստուգողական աշխատանքները կասեցման վտանգի տակ են։

Իսկ առջեւում՝ նոր օրենսգիրք եւ նոր փորձարկումներ:

Արամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ցմահ դատապարտյալ

«Առավոտ» օրաթերթ
30.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031