Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիտվական երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը՝ Հայաստանում առանցքային ոլորտներում իրականացվող բարեփոխումների տեսանկյունից:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:
ՀՀ կառավարություն