Հունիսի 30-ին ժամը 18։00-ին, ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ազատամարտիկների փողոցի թիվ 33բ հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության հերթապահ օպերատիվ խումբը պարզել է, որ 17:55-ի սահմաններում, նշված հասցեի դիմացի ճանապարհահատվածում Մ. Ծ.-ն (ծնված 1970թ.) , վարելով «MITSUBISHI AIRTREK» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով մեքենայի կառավարումը, նշված հասցեի դիմացի մայթին, վրաերթի է ենթարկել Գ. Գ.-ին (ծնված 1984թ.) և Ք. Մ-ին (ծնված 1980թ.)։
Պատահարի հետևանքով վերջիններս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
Կարդացեք նաև
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն