Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգ Քոչինյան. «Չի բացառվում, որ Ռուսաստանի թույլտվությամբ կլինի ինչ-որ մակարդակի պատերազմ այն հաշվարկով, որ Հայաստանը կգնա զիջումների»

Հունիս 30,2022 22:45

«Մեդիա կենտրոնում» այսօր կազմակերպված «Խաղաղության օրակարգի գինը. ի՞նչ է ակնկալվում Հայաստանից» թեմայով քննարկմանը մասնակցած անվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ խաղաղության եւ պատերազմի մասին վարչապետի արած հայտարարությունները հիմնված չեն  քանակական կամ որակական հետազոտությունների վրա:

«Ես չեմ կարծում, թե Ադրբեջանը կարիք ունի  պատերազմի լեգիտիմություն հավաքելու: Ինքը ընդամենը կարիք ունի այդ պատերազմի մեկնարկը եւ սանդղակը համաձայնեցնելու Ռուսաստանի հետ: Դա բացարձակապես լեգիտիմություն կուտակել չէ: Ո՞ր պարագայում կարող է համաձայնեցվել Ռուսաստանի հետ, երբ որ բանակցային գործընթացում այն, ինչ, ըստ էության, Ադրբեջանը, Ռուսաստանը ու Թուրքիան արդեն համաձայնեցրել են, Հայաստանը դեռեւս դիմադրում է ընդունելու: Դա կարող է վերաբերել Միջանցքին, Արցախի ապագային, ինչի բաց տեղեկությունը չափազանց քիչ է: Եթե Հայաստանը սրան դիմադրում է եւ սրա շուրջ կոնսենսուս արդեն իսկ կա Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, ապա չի բացառվում, որ Ռուսաստանի թույլտվությամբ կլինի ինչ-որ մակարդակի պատերազմ այն հաշվարկով, որ Հայաստանը կգնա զիջումների»:

Բանախոսի կարծիքով, դրա պատասխանը Հայաստանից կարող է լինել դիվանագիտական հարթության մեջ արեւմտյան որոշակի մասնակցությունը, բայց այստեղ էլ ինքը առանձնապես հույս դնելու հնարավորություններ չունի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930