Իջևան քաղաքի թիվ 1 դպրոցի մարզադահլիճում տեղի է ունեցել վոլեյբոլի համայնքային առաջնություն, որին մասնակցել են Տավուշի մարզպետարանի, Իջևանի համայնքապետարանի, Ազատամուտի, Գանձաքարի, Աչաջրի և Սևքարի մարզական թիմերը։ Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին Իջևանի համայնքապետարանի կրթության,մշակույթի և սպորտի բաժնից։ Հետաքրքիր և լարված մրցապայքարի արդյունքում առաջին տեղ է գրավել Գանձաքարի թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար, Աչաջրի և Իջևանի համայնքապետարանի թիմերը։ Հաղթող թիմերը և մասնակիցները պարգևատրվել են գավաթներով, պատվոգրերով և մեդալներով։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Իջևանի համայնքապետարանի