Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա հավաստիացում, որ էլեկտրական հոսանքի նոր գիծ է քաշվելու»․ Արցախի ՄԻՊ

Հունիս 30,2022 22:00

«Արցախում պատերազմից հետո ենթակառուցվածքների խոցելիությունը լրջագույն խնդիր է, իսկ Բերձորի ճանապարհի խնդիրն ավելի է սրելու հարցը, հատկապես՝  գազատարի եւ էլեկտրամատակարարման առումով»,-«Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրային-մասնագիտական քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Բերձորի միջանցքն Ադրբեջանին զիջելու վտանգներին՝ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով․ «Կան հավաստիացումներ, որ նոր ճանապարհի գործարկման դեպքում էլեկտրական հոսանքի նոր գիծ է քաշվելու, բայց գազատարի փոփոխությունը շատ ավելի երկար գործընթաց է ենթադրում։ Կարծում եմ՝ ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ենթակառուցվածքների խնդիրն Արցախի ժողովրդին ավելի խոցելի է դարձնելու։ Կապի խնդիրը եւս կա։ 1,5 տարում բազմիցս Ադրբեջանը դիտավորյալ կապը խաթարում է։ Ամեն օր պարբերաբար Ադրբեջանը խլացվում է բջջային կապը հատկապես շփման գծին մոտ գտնվող բնակավայրերում, ինչը դժվարացնում է հումանիտար հարցերի լուծումը»։

Ըստ ՄԻՊ-ի՝ Արցախի ճակատագրի հետ կապված անորոշությունն ամենամեծ հոգեբանական խնդիրն է, որն այսօր անհանգստացնում է արցախահայությանը։

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքը շրջանցող ճանապարհի՝ հայկական հատվածի կառուցմանը, պաշտպանը նշեց․ «Կոռնիձորի հատվածում հայկական կողմը դեռեւս ճանապարհաշինարարական աշխատանք չի արել, իսկ ադրբեջանական կողմն ինտենսիվ աշխատում է։ Բայց ասել, որ ճանապարհը պատրաստ է, դա էլ ճիշտ չէ։ Այս հարցի վերաբերյալ ՌԴ խաղաղապահ զորակազմի դիրքորոշումն է կարեւոր լինելու, քանի որ իրենք են տեղակայվելու այդ նոր կառուցված ճանապարհին։ Բանակցությունների ընթացքում նրանք պետք է երաշխավորեն անվտանգային հարցը»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն Բերձորի միջանցքը շրջանցող նոր ճանապարհի կառուցումը հասցնում է ավարտին։ Բերձորի միջանցքի հայաթափման վերաբերյալ Արցախի նախագահի այսօրվա պարզաբանումները՝ այստեղ։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930