«Փաստինֆո». ԱԺ նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց ազատազրկման՝ 9 տարի ժամկետով։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի գործով դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով վերջիններիս առաջադրված մեղադրանքում։
Լևոն Սարգսյանը դատապարտվեց ազատազրկման՝ 9 տարի ժամկետով, Սուրեն Ղազարյանը՝ 8 տարի ժամկետով, դատարանն անփոփոխ թողեց Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Նշենք, որ մեղադրող դատախազը պահանջել էր Լևոն Սարգսյանին դատապարտել 11, իսկ Սուրեն Ղազարյանին՝ 9 տարի ժամկետով ազատազրկման։
Կարդացեք նաև
Պաշտպանության կողմը միջնորդել էր արդարացնել ամբաստանյալներին։ Բացի այդ՝ պաշտպան Դավիթ Կարապետյանը նաև արձանագրել էր, որ գործում առկա ապացույցներով արարքի իրավաբանական որակման խնդիր կա։ Պաշտպանը պահանջել էր Սարգսյանին արդարացնել առաջադրված մեղադրանքում, իսկ եթե դատարանը կգտներ, որ առկա ապացույցները բավարար են, ապա՝ վերաորակեր արարքը և կարճեր վարույթը՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: