Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղավնոյի բնակչությունը հնարավոր է՝ տեղավորվի Հին շեն եւ Մեծ շեն համայնքներում»․ Արցախի ՄԻՊ

Հունիս 30,2022 21:21

«Այս պահի դրությամբ տարհանման աշխատանքներ չեն իրականացվում։ Խոսակցությունները, որ ասել են, թե ժամանակ է նրանց տրված․․․ես խոսել եմ համայնքների ղեկավարների հետ։ Տեղեկություն չկա, որ ասել են՝ տարհանվեք»,-«Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրային-մասնագիտական քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով հարցին, թե Բերձորի միջանցքի՝ Ադրբեջանին հանձնելու պարագայում ի՞նչ է լինելու Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչների ճակատագիրը, որոնք չեն ցանկանում բնակավայրը լքել, ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց․ «Հարցը բարդ է։ Առաջնահերթ, արցախյան իշխանությունը պետք է տեր կանգնի իր քաղաքացիների ճակատագրին։ Հնարավոր չեմ համարում իրավիճակ, որ այդ մարդիկ պատանդառության մեջ հայտնվեն ադրբեջանցիների մոտ։ Թե ինչպես դա կկազմակերպվի, կտեսնենք Արցախի իշխանության աշխատանքում։ Առաջնային պարտավորությունն իշխանությունն է կրում։ Բերձորի եւ Աղավնոյի բնակիչներն իրավական առումով օգտվում են բոլոր այն արտոնություններից, որոնք սահմանված են տեղահանվածների համար»։

Պաշտպանի խոսքով՝ տարհանման պարագայում Արցախի իշխանությունները պետք է նաեւ ապահովեն բնակարանների հարցը․ «Հնարավոր է, որ եթե նոր ճանապարհի փոփոխությունը լինի, Աղավնոյի բնակչությունը կտեղավորվի Հին շեն եւ Մեծ շեն համայնքներում, իսկ բերձորցիների դեպքում գործելու են մյուս տեղահանվածների համար սահմանված ծրագրերը։ Քաշաթաղցիների համար ՀՀ-ում բնակարան ձեռք բերելու հնարավորություն կա՝ արտոնյալ վարկային պայմաններով, ինչը խնդրահարույց է, օրինակ, սահմանված գումարի, կանխավճարի տեսանկյունից»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն այս ընթացքում Բերձորի միջանցքը շրջանցող նոր ճանապարհի կառուցումը հասցնում է ավարտին։ Բերձորի միջանցքի հայաթափման վերաբերյալ Արցախի նախագահի այսօրվա պարզաբանումները՝ այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930