Լրահոս
Օրվա լրահոսը

«18+» կայք մուտք գործելուց որոշ ժամանակ անց էկրանին հայտնվում է իբր ոստիկանության կողմից ուղարկված հաղորդագրություն, ըստ որի՝ անձը տուգանվել է. խաբեությամբ գումար են հափշտակում՝ զգուշացնում է ոստիկանությունը

Հունիս 30,2022 18:04

Վերջերս արձանագրվում են նոր մեխանիզմով խաբեությամբ գումար հափշտակելու դեպքեր։ Նման եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ ոստիկանությունում ստացվել են բազմաթիվ հաղորդումներ։

Հանցավոր սխեման հետևյալն է։

Անձը մուտք է գործում, այսպես ասած՝ 18+ կայք, որոշ ժամանակ անց էկրանին հայտնվում է իբր ոստիկանության կողմից ուղարկված հաղորդագրություն։ Հաղորդագրության մեջ հղում է արվում օրենսգրքի ինչ-որ հոդվածի, ըստ որի՝ անձը տուգանվել է 10 հազար դրամի չափով։ Ներկայացվում է նաև հաշվեհամար, և անձը փոխանցում է այդ գումարը։

Ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ՝ նման դեպքերը բացահայտելու ուղղությամբ, բայց պետք է լինել տեղեկացված՝ նմանատիպ հանցագործության զոհ չդառնալու համար։

Ոստիկանությունը տեղեկացնում է. մի՛ հավատացեք անհայտ ծագում ունեցող և ոստիկանության անունից հաղորդագրություններին, գումար մի՛ փոխանցեք նրանց տրամադրած հաշվեհամարներին։ Իսկ եթե արդեն տուժել եք՝ դիմեք ոստիկանություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930