Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Բորիս Ջոնսոնը թուրքերեն արտահայտությամբ է ողջունել Էրդողանին

Հունիս 30,2022 17:46

Ermenihaber. Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրույցի է բռնվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Մեծ Բրիտանիայի նախագահ Բորիս Ջոնսոնի հետ։

Ոտքի վրա կայացած զրույցի ընթացքում Բորիս Ջոնսոնը կատակելու համար թուրքերեն արտահայտություն է արել։ «Օ՜, շատ լավ է» (Օօօ, çok güzel),-ասել է նա, ինչին Էրդողանն արձագանքել է միևնույն արտահայտությամբ։

Զրույցի այդ դրվագը լայնորեն տարածվել է սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում։ Այս կապակցությամբ թուրքական լրատվամիջոցները հիշեցրել են, որ Ջոնսոնի հոր պապը եղել է հայտնի թուրք լրագրող, քաղաքական գործիչ Ալի Քեմալը։

Ալի Քեմալը Դամադ Ֆերիդ Փաշայի կառավարությունում զբաղեցրել է ներքին գործերի և կրթության նախարարի պաշտոնը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930