Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնավարի ու անկաշկանդ, բայց՝ գործող ընթացակարգով (ֆոտոշարք, տեսանյութ)

Հունիս 30,2022 17:38

Կրթության որակ, մատչելիություն, բովանդակություն, կառավարում եւ արդյունավետություն․ այս 5 ուղղություններով Կապանի պետական բժշկական քոլեջի տնօրենի միակ թեկնածուն՝ Արաքսյա Սարգսյանը ներկայացրեց առաջիկա 5 տարվա քոլեջի զարգացման իր տեսլականը։ Նա այս պահին նաեւ գործող տնօրենն է։

Մոտ 40 րոպե քոլեջի խորհրդի 10 անդամները լսում էին թեկնածուի 2022-2027թթ․ քոլեջի զարգացմանը ծրագիրը։

 «Քույրական գործ», «Ատամնատեխնիկական գործ»,«Դեղագործություն», Բուժական կոսմետոլոգիա», «Մանկաբարձական գործ» «Սոցիալական աշխատանք» մասնագիտություններով քոլեջում սովորում է 121 ուսանող (2022թ. հունվարի 1-ի դրությամբ)։ Քոլեջն ունի հեռակա ուսուցման համակարգ, իրականացնում է նաև լրացուցիչ կրթական ծրագիր: Հետաքրքիր է, որ «Բուժական մերսում» և «Լաբորատոր ախտորոշում» մասնագիտություններով դիմորդների բացակայության պատճառով ուսուցում չի կազմակերպվել։

Կապանի պետական բժշկական քոլեջը Սյունիքի մարզում առողջապահական ոլորտի միակ ուսումնական հաստատությունն է։ Քոլեջի շենքը հիմնանորոգման ու նոր գույքի կարիք ունի, համակարգչային լսարանի կահավորման խիստ անհրաժեշտություն է զգացվում։

Արաքսյա Սարգսյան

Տնօրենի թեկնածուն հատ–հատ ներկայացնելով ռիսկերը, խնդիրները՝ առաջարկեց նաեւ դրանց լուծման տարբերակները։ Արաքսյա Սարգսյանին, ըստ գործող կարգի՝ խորհրդի անդամներն ուղղեցին տնօրենի գործառույթներին վերաբերող հարցեր։

«Գերազանց պատասխաններ»,-այսպես գնահատեց տնօրենի իմացությունը քոլեջի խորհրդի նախագահ Ռոմիկ Սարգսյանը։ Ի դեպ, Ռոմիկ Սարգսյանը քոլեջի նախկին տնօրենն է եղել, իսկ տնօրենի թեկնածու Արաքսյա Սարգսյանը խորհրդի նախագահի տնօրինության տարիներին նրա տեղակալն էր։ Չնայած ազգանունների նմանությանը, նրանց միջեւ բարեկամական կապ չկա։

Տնօրենի ընտրության նիստն անցնում էր տնավարի ու անկաշկանդ մթնոլորտում, բայց խստորեն պահպանվեցին տնօրենի ընտրության ընթացակարգի չափորոշիչները։ Թեկնածուն հրավիրվեց դուրս, որից հետո միայն կազմակերպվեց փակ-գաղտնի քվեարկությունը։ Անվավեր քվեաթերթիկ չկար․թեկնածուն ստացավ 10 կողմ։

Արաքսյա Սարգսյանը Կապանի 60-ամյա բժշկական քոլեջի 4–րդ տնօրենն է։ Նա վերընտրվեց 2-րդ անգամ։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930