Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացին վրդովված է` բերքը փչանում է

Հունիս 30,2022 15:34

Արարատի մարզի Այգեվան գյուղի այգետեր Մհեր Քոչարյանն օրեր առաջ տոննաներով ծիրանը քաղել էր, բարձել ավտոմեքենաները, բայց արտահանողները զանգեցին՝ ասացին Լարսը փակ է։

«300-350 դրամով տանում էին, տակը թափվելուց հո լա՞վ է։ Մի քանի օր առաջ էլ ուժգին քամին բերքը լցրեց ծառերի տակ եւ այդ թափված բերքը ստիպված եղանք 80-100 դրամով վաճառել՝ 300 դրամանոց ընտիր ծիրանը։ Եվ դրանից հետո էլ հանկարծ հայտարարվեց, որ Լարսը փակվել է։ Հավաքած բերքը մնաց այգում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Մհեր Քոչարյանը։

Չնայած լարված իրավիճակին՝ կատակում է՝ «խնդիրը խնդրի հետեւից, հասած ծիրանի նման գյուղացու գլխին է լցվում»։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհը, չնայած, կարճ ժամանակով էր փակ, բայց այգետերերը խուճապի էին մատնվել։

Արմաշ գյուղի այգետեր Տիգրան Մաթեւոսյանը 2,7 հեկտար հողատարածք ունի: Արտահանող ընկերությունների հետ չի աշխատում, որովհետեւ իրենց առաջարկած գումարով ծիրան վաճառելը ծախսերը չի փակում։ Տիգրանը 10 մլն վարկ է վերցրել՝ այգի ձեռք բերել, իսկ այս տարվա բերքը ընդամենը մեկ միլիոնն է փակել։ 12 աշխատող ունի, յուրաքանչյուրին վճարում է 10 000 դրամ: Հոգում է նաեւ սննդի հարցը, որը մեկ օրվա հաշվով կազմում է 16000 դրամ: Վաճառված ծիրանն էլ 110 000 դրամ է կազմել, ստացվում է՝ վնասով է աշխատել։

Գյուղացիների հույսը կառավարությունն է՝ ակնկալում են «ինչ-որ խելացի որոշում, որպեսզի «տակ» չտան։

Նրանք մտահոգ են՝ ինչպես են մարելու վարկերը, ծիրանն արդեն փչանում է, ու արդեն ստիպված են 40 դրամով վաճառել։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930