Aravot.am-ի տեղեկություններով, հունիսի 28-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հ. Ղ-ն եւ հայտնել, որ հունիսի 23-ին ժ.14.30-ից մինչև ժ.15.20-ն ընկած ժամանակահատվածում Միջուկային անվտանգության կոմիտեում վիճաբանության ժամանակ քննության հանձնաժողովի երկու անդամներ իր հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել առողջությանը վնաս պատճառել: Մեկնել է հետաքննիչը եւ Հ. Ղ-ից ընդունվել է հաղորդում: Նախապատրաստվում են նյութեր:
Հունիսի 28-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից կրկին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ս. Բ.-ն եւ հայտնել, որ Միջուկային անվտանգության տեսչական կոմիտեում իր հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ: Մեկնել է հետաքննիչը, սակայն Ս.Բ.-ն հրաժարվել է հաղորդում տալ: Նախապատրաստվում են նյութեր: