Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննչական կոմիտեում գործը միտումնավոր ձգձգում են՝ Փաշինյանին հարցաքննության չկանչելու համար». Զոհված զինծառայողների հարազատները մտան դատախազության շենք

Հունիս 30,2022 14:55

«Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը չի կարող մեղադրանք առաջադրել Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա Փաշինյանի կամակատարն է»,-դատախազության շենքի առաջ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ ասաց զոհված զինծառայողի ծնող Սեւակ Զաքարյանը: Այսօր զոհվածների հարազատները հավաքվել էին դատախազության շենքի առջեւ: Նրանք ցանկանում են հանդիպել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Ծնողներն ու հարազատները պահանջում են, որ Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին եւ գործը քննվի առերեւույթ պետական դավաճանության 299 հոդվածով, եւ որ Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության: Նշենք, որ 308 հոդվածը պաշտոնական լիազորությունների չարաշահում է, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:

Հարազատների խոսքով, ոչ մի տեղաշարժ չկա այդ գործից. «Քյարամյանը մեզ հետ հանդիպմանն անլուրջ մարդու տպավորություն թողեց: Ամսից ավելի է անցել, ասում են՝ գործին եմ ծանոթանում: Չենք հավատում, որ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության կկանչի: Հույս ունենք, որ գոնե ԱԱԾ-ում որեւէ շարժ կլինի: Մենք ուզում ենք հանդիպել Արթուր Դավթյանին, որպեսզի հասկանանք՝ ինքն ի զորո՞ւ է հարցը լուծել, թե՞ իրեն էլ պետք է թելադրեն՝ ինչ անի»: Նրանց համոզմամբ, Քննչական կոմիտեում գործը միտումնավոր ձգձգում են՝ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության չկանչելու համար:
Ծնողների խոսքով, իրենք երեխաների կորուստը սգալու փոխարեն՝ ընկած են դատախազության դռները, ապրում են դժոխային օրեր ու որեւէ մեկը չի ուզում աջակցել որդեկորույս ծնողներին:

Դատախազությունից արձագանքեցին զոհված զինծառայողների ծնողներին՝ առաջարկելով բարձրանալ վերեւ երկու հոգով: Սակայն, ծնողները պահանջեցին, որ տաս հոգով են ցանկանում ներս մտնել՝ լրատվամիջոցների ներկայությամբ: Նրանք տասը հոգով մտան դատախազության շենք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930