Մանկական առողջարարական ճամբարներ մեկնող՝ զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների` 2022 թ. ամառային հանգuտի կազմակերպումն ապահովելու նպատակով անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Հիմնավորման համաձայն, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ այդ աշխատանքները կանոնակարգելու և կազմակերպելու համար:
Հանձնարարվել է ՀՀ մարզպետներին և առաջարկվել Երևանի քաղաքապետին ներկայացնել մանկական առողջարանական ճամբարներ մեկնող՝ զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ցուցակները և կազմակերպել տեղափոխության ապահովումը:
1600 երեխաների 1-ին հերթափոխի մեկնումը նախատեսված է հուլիսի 1-ին:
Կարդացեք նաև
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ