Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզում որոշ տարածքներ հանրության գերակա շահ կճանաչվեն

Հունիս 30,2022 15:04
hyusis harav

Կառավարության որոշմամբ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի շրջանակներում Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Սիսիան-Քաջարան նոր հատվածի (այդ թվում Բագրուշատի թունելի) օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքները կճանաչվեն հանրության գերակա շահ:


Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել II տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջների և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելների (ամենաերկարը` Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի շուրջ 8.6 կմ) կառուցման աշխատանքներ։

Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում են գտնվում ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան, Աղիտու, Գեղի, Գետաթաղ, Դարբաս, Լեռնաձոր, Լոր, Իշխանասար, Նորավան, Շենաթաղ, Որոտան, Վաղատին, Ույծ, Նոր Աստղաբերդ բնակավայրերում գտնվող՝ ընդհանուրը 570 միավոր հողամաս և առանց վերջիններիս օտարման հնարավոր չէ ծրագրի իրագործումը:

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է, որ դրանով, ըստ էության,   նախատեսվում է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության համար անհրաժեշտ շինհրապարակի ազատում: «Այդ ճանապարհն անցնում է այնպիսի տեղերով, որտեղ մասնավոր հողակտորներ կան: Մենք հիմա գերակա շահ ենք ճանաչում, որպեսզի քաղաքացիներից գնենք այդ հողակտորները և տրամադրենք Հյուսիս-հարավի կառուցման համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՍԴ  դատավորի պաշտոնում առաջադրվել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը

Կառավարության որոշմամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը: Ինչպես նշել է ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, մայիսի 31-ին ՀՀ վարչապետի աշխատակազմ ՍԴ նախագահի կողմից գրություն է ստացվել, որի համաձայն ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սույն թվականի դեկտեմբերի 10-ին:

Սեդա Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել հավատի,  վստահության համար: «Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի, և չեք զղջա ինձ այդ բարձր պաշտոնի թեկնածու առաջադրելու համար»,-ասել է Սեդա Սաֆարյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սեդա Սաֆարյանը հայտնի է իր փաստաբանական գործունեությամբ. «Մենք առաջադրում ենք և Ազգային ժողովում է ընտրությունը տեղի ունենալու: Իհարկե, առաջադրելիս մենք բնականաբար քննարկումներ ենք ունեցել նաև խորհրդարանական մեր գործընկերների հետ, նաև «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունում է քննարկվել այդ հարցը և որոշում ընդունվել: Այնպես որ, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ քաղաքական որոշում է կայացվել, ինչը և տրամաբանական է այս դեպքում»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930