ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հնարավոր փոփոխության մասին Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մամուլից է տեղեկացել: Այս մասին, այսօր ԱՀ խորհրդարանում նա ասաց՝ պատասխանելով ՀՅԴ-ական պատգամավոր, ԱՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հարցին:
Հիշեցնենք, երեկ մամուլում շրջանառվեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ-ը փոխում է իր ներկայացուցչին: Էնդրյու Շոֆերին կփոխարինի Լորա Հոքլան:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ որոշ ժամանակ առաջ նախկին համանախագահը Երեւանում հանդիպել է ԱՀ պետնախարարի հետ. «Այնպես, որպեսզի նշեն, որ… ի դեպ նշեմ, նրանց հետ բոլոր հանդիպումներում՝ հիմնական թեզը՝ մեր գնահատականը ՌԴ խաղաղապահների, Ռուսաստանի դերի՝ ղարաբաղյան խնդիր լուծման հարցում»:
Պատգամավորը հետաքրքրվել էր նաեւ ԵԱՀԿ ՄԽ աշխատանքների հնարավոր վերակենդանացման մասին՝ նկատի ունենալով վերջին հայտարարությունները, որոնք փաստում են խմբի անդամ երկրների հակադիր դիրքորոշումների մասին: Արայիկ Հարությունյանն ասաց, որ այս հարցում էլ խնդիր ունենք. «Ես չեմ ուզում ասել՝ ճիշտը ո՞րն է, պետք է միասին քննարկենք՝ որոշում կայացնենք : Կա լրացուցիչ ինֆորմացիա, որը ես ամեն օր ստանում եմ տարբեր տեղերից, միասին քննարկենք եւ որոշենք՝ հետագա մեր ղարաբաղյան խնդրի լուծման հայեցակարգը, ճանապարհային քարտեզն ինչպե՞ս ենք տեսնում, մեր համագործակցությունները տարբեր երկրների հետ՝ բաց, փակ»:
Կարդացեք նաև
Պատգամավորը հետաքրքրվել էր նաեւ ձմռանն ընդառաջ էներգետիկ եւ կապի ապահովման խնդիրներով, Արցախում տուրիզմը զարգացնելու հնարավորություններով:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ