Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այսօր ընտրություն լինի, իրենք նույնիսկ ԱԺ չեն անցնի». Ալեն Սիմոնյանը` ընդդիմության մասին

Հունիս 30,2022 14:16

«Մամուլում եղել են հրապարակումներ ընդդիմադիրներին պաշտոնից զրկելու մասին, իսկ մանդատից զրկելու հարցը դեռ կքննարկենք ու կհասկանանք, որովհետեւ դեռ ժամանակ կա»,-ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա չբացառեց, որ ընդդիմադիրներին պաշտոնից զրկումը կլինի մոտ օրերս:

«Այդ պաշտոնները կարող են նաեւ թափուր մնալ, դրա պարտադիր լինելը, երբ ԱԺ-ն ձեւավորվում է` միայն այդ ժամանակ է, բայց չեմ բացառում նաեւ, որ գուցե ընտրենք, եթե նորմալ թեկնածու առաջադրի ընդդիմությունը»,-հավելեց նա: Լրագրողների հարցին` ինչ ասել է նորմալ, ԱԺ նախագահն այսպես արձագանքեց. «Դե թող առաջարկեն, կտեսնենք…Իմ անձնական չափանիշն է, օրինակ, որ լկտի չլինի, որ իրեն քաղաքական գործչին վայել պահի, իր գործառույթները լավ իրականացնի, նիստերին մասնակցի, որ ուղղակի աշխատավարձ չստանա…

Որ չեն գալիս աշխատանքի, ինչու են աշխատավարձ ստանում: Հասկանանք էլի… Ասում են` մեր առջեւ ավելի լուրջ խնդիրներ են ծառացած, քան օրենսդրական նախաձեռնությունները…Բա էդ դեպքում աշխատավարձերն ինչու եք ստանում պետական բյուջեից…Նիստերից պահվում է, բայց ընդհանուր ստանում են, սենյակները պահում են, մեքենաներն ունեն, գործուղումներից որը հարմար է` գնում են, որ հանդիպումն իրենց հետաքրքիր է, գալիս են…Ախր կիսատ չեն լինում էլի»:

Ալեն Սիմոնյանը հավելեց. «Ես վստահ չեմ, որ չեն գտնվի պատգամավորներ, որ կհասկանան, որ իրենք քաղաքական գործիչ են եւ կգան քաղաքական գործունեությամբ զբաղվելու: Իրենք միատարր կառույց չեն, կա Քոչարյանի թեւը, կա Դաշնակցության թեւը, Վահե Հակոբյանի թեւը…Այնտեղ նաեւ մարդիկ կան, որոնք մեկ էս կողմի արբանյակն են, մեկ մյուս կողմի»:

Ալեն Սիմոնյանին հարց ուղղվեց նաեւ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի ժամանակ Բերձորի եւ Աղավնոյի`Ադրբեջանին անցնելը հաստատելուն: ԱԺ նախագահը հարցը շրջանցելով հետեւյալ կերպ արձագանքեց. «Հայկական այդ նարատիվը, որ վերջին 20 տարվա ընթացքում ինչ լինում էր, հիմա էլ կա… Ով ինչ գործողությամբ զբաղվում է, ասում են` բա հիմա դրա ժամանակն է…Այսինքն՝ մենք օրենք չընդունե՞նք, ընտրություններ չանե՞նք, ԱԺ-ն չաշխատի, բա դրա ժամանա՞կն է…լավ էլի»:

Սիմոնյանն ընդդիմությանը կրկին անդրադարձավ. «Եթե ուզում են, թող փողոցում էլ մնան, բայց մենք ի՞նչ ենք անում, որ իրենք մեր արածը կանխեն, իրենք մեզ հետ ի՞նչ կարան կանխեն, ի՞նչ կարողացան կանխել…Մի հատ ոզնու անեկդոտ կա, անընդհատ դա եմ հիշում, իրեն անընդհատ ինչ-որ բան է ներշնչում, հետո ասում է` ստացվեց…Հիմա իրենց մոտ ի՞նչ ստացվեց` փող բաժանեցին, որ մարդկանց բերեն միտինգների, հետո սկսեցին էդ մարդիկ էլ չգալ, Սփյուռքի մեր հայրենակիցներին սկսեցին մոլորության մեջ գցել… Էդ մարդիկ հասկացան, որ ՀՀ իշխանությունն ընտրված է…Իսկ իրենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ կապ չունեն: Եթե այսօր ընտրություն լինի, իրենք նույնիսկ ԱԺ չեն անցնի…»:

Մանրամասները` տեսանյութում:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930