Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի ամբողջ տարվա գրիչ ենք բերել, որ սրանից-նրանից գրիչները չգողանա». Բողոքի ցույց կառավարության առաջ

Հունիս 30,2022 13:52

«Նիկո՛լ լսում ես, մի տարվա գրիչներդ բերել եմ, կտանես կպահես, սրանից-նրանից գրիչ չգողանաս»,- տասնյակ գրիչներ նետելով կառավարության շենքի առաջ` ասաց Սոսե անունով մի քաղաքացի: Նա այլ քաղաքացիների հետ այսօր բողոքի ցույց իրականացրին: Քաղաքացիները նկատի ունենալով համացանցում տարածված հայտնի տեսանյութը, նշեցին՝ «Ամո՛թ է, ամբողջ աշխարհը խոսում է, որ մեր երկրի վարչապետը ուրիշի գրիչ է գողացել»:
Նրանց այս նախաձեռնությունը կառավարության մոտով անցնող քաղաքացիների զայրույթն առաջացրեց, որոնք բանավեճի մեջ մտան ցույցի մասնակիցների հետ: Նրանց խոսքով, հայ ազգին հարիր չէ այս «խուլիգանությունը», նշում էին, թե երկրի պատիվն է եւ ամոթ է նման կերպ վարվել, գրիչներ նետել: Ի պատասխան ցույցի մասնակիցները նշեցին՝ իրենց արարքը ճիշտ է եւ Փաշինյանին դեմ դուրս չգալու պատճառով է, որ Արցախը կորցրինք:

«Իմ երկիրը ներկայացնողն իրավունք չունի գողանա: Հայը գո՞ղ է: Գողություն անելով ինքը չի՞ իջեցնում երկրի մակարդակը»,-նշեց ցույցի մասնակիցներից մեկը: Մեկ ուրիշն էլ հավելեց, որ եթե իրենց նմանները փողոց դուրս չգային հիմա Հայաստանն էլ չկար:

«Ռուսական ալիքները նայելով` պատիվ չբերեց մեզ, որ ուրիշի գրիչը վերցնում՝ դնում է գրպանը: Մենք էլ որոշեցինք մի ամբողջ տարվա գրիչ բերել իրեն՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյան, ամոթ է»,-ասացին ցույցի մասնակիցները:

Ցույցին միջամտեց մեկ այլ քաղաքացի՝ երեխաս չկա, դուք գրի՞չ եք ասում: Սոսե անունով քաղաքացին՝ պատասխանեց՝ գրիչը ձեր երեխայի հետ կապ չունի, այդ գրիչով նա Բերձորն է ստորագրում ու Հայաստանի կապիտուլյացիան. «Այդ գրիչի թեման միայն գողանալը չէ, դա նաեւ հետագայում Տիգրանաշենը տալն է: Ի՞նչ է նշանակում Շամշադինի անկլավներ: Այնտեղ անկլավներ չկան, կան գյուղեր, որտեղ ապրում են մարդիկ»:


Անհայտ կորած զինծառայողի ծնողը կրկին վրդովվեց, ինչին ի պատասխան ցույցի մասնակիցները նշեցին՝ այդ գրիչով նա ձեր որդիներին դավաճան է հանել, որ ոչ թե անհայտ կորել են, այլ հանցագործություն են կատարել. «Հիմա այդ գրիչները բերել ենք, ու ասում ենք, որ գրիչը նրա համար չի, որ սրան նրան «կլյաուզա» անես, այլ, որ գիրք գրես հերոսի մասին»:

Նրանց խոսքով, պատերազմից հետո ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը կատարում է արեւմուտքի պահանջները: Նրանք կոչ են անում Փաշինյանը գենետիկ անալիզ հանձնի՝ հակառակ դեպքում ոչ մի հայ չի կարող ասել, որ «Սյունիքն ադրբեջանական է, թուրքն էլ իր եղբայրն է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930