Հունիսի 29-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է ընդունվել 67-ամյա տղամարդ:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 29-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 67-ամյա տղամարդուն սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նույն փողոցի 27-ամյա բնակիչը:
ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
27-ամյա երիտասարդը հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:
Կարդացեք նաև
Հանցագործության գործիքը հայտնաբերվել է:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքնություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն