Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Քրիստինա Դանիելսոնին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, ինչպես նաև վերոնշյալ կառույցների այլ ներկայացուցիչների։
Պատվիրակության Սյունիք այցելելու նպատակն է տեղում ծանոթանալ մարզում տիրող իրավիճակին, հանդիպել պաշտոնյաների ու ՀԿ-ների հետ, ինչպես նաև Շվեդիայի և ՄԱԶԾ-ի կողմից աջակցություն ստացող ծրագրերի շահառուներին:
Դեսպանը նշեց՝ տեղյակ են, որ 2020-ի պատերազմից հետո մարտահրավերներով լի ժամանակաշրջան է Սյունիքի համար, ուստի այստեղ են՝ քննարկելու և հասկանալու, թե ինչ կարող է շվեդական կողմը ՄԱԶԾ-ի ու մյուս գործընկերների հետ միասին անել մարզի համար։ Հատկապես շեշտվեց, որ հանդիպմանը ներկա բոլոր կառույցները «Թիմ Եվրոպա» նախաձեռնության անդամ են, որն էլ աջակցություն է նախատեսում Սյունիքում իրականացվելիք ծրագրերին։
Ռոբերտ Ղուկասյանը ողջունեց դիվանագետի ու մյուս ներկաների այցը Սյունիք և պատասխանելով նրանց հետաքրքրող հարցերին՝ ներկայացրեց մարզի սոցիալ-տնտեսական, անվտանգային, ենթակառուցվածքների ու մյուս ոլորտներում տիրող կացությունը՝ ուշադրություն հրավիրելով առաջնահերթ խնդիրների վրա։
Կարդացեք նաև
Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները ներկայացրին առաջիկայում Սյունիքում իրենց կողմից իրականացվելիք ծրագրերը՝ այդ համատեքստում քննարկելով մարզային իշխանության հետ համագործակցության ուղիները։
Սյունիքի մարզպետարան