«2023 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացում կունենանք»,-այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի եւ կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների վերանայված ծրագրի նախագծի քննարկման ժամանակ։
Փաշինյանն ասաց, որ 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կավելանա, 68 հազարից կդառնա 75 հազար դրամ։
«Ժողովրդագրական ոլորտում էլ կարեւոր փոփոխություն ունենք։ Գիտեք, որ 2020 թվականին որոշում կայացրեցինք, որ գյուղական բնակավայրերում մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի համար մայրերին տալիս ենք նպաստ, այդ թվում՝ չաշխատողներին, իսկ աշխատող մայրերին գյուղական բնակավայրերում կրկնակի ավելի ենք նպաստ տրամադրում, քաղաքներում սովորական դրույթով միայն աշխատողներին։ Հիմա մենք հանգել ենք նրան, որ մինչեւ երկու տարեկան երեխայի նպաստի չափը պետք է ավելացնենք, այն 28600 դրամից պիտի դառնա 30700:
Պետք է բոլոր մայրերին մինչեւ երկու տարեկան երեխայի խնամք տանք, անկախ քաղաքային կամ գյուղական բնակավայրից, եւ անկախ նրանից՝ աշխատող է, թե չաշխատող»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ