Հռոմում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որի մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականի եւս երկու անդամներ բարձրացան պատվո պատվանդան: 60 կգ քաշային կարգում Սուրեն Աղաջանյանը (լուսանկարում) վճռորոշ գոտեմարտում հաղթեց Վրաստանը ներկայացնող Դիմիտրի Խաչիձեին ու նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
67 կգ քաշային կարգի եզրափակիչը նույնպես հայ-վրացական էր, որում Աշոտ Խաչատրյանը հավասար պայքարում զիջեց Նիկա Բրոլաձեին ու բավարարվեց արծաթե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ