Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով:
Նորանշանակ գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի ղեկավարությամբ մեր տղաները «B» խմբում 100:63 հաշվով պարտության են մատնել Ջիբրալթարի ընտրանուն:
Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվել է մեր թիմի անդամ Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 30 միավոր, 2 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտն է նշել Ֆրանսիայի չեմպիոն «ԱՍՎԵԼ Լիոնի» խաղացող, ամերիկացի Քրիս Ջոնսը:
Կարդացեք նաև
Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցն այսօր Սան-Մարինոյի ընտրանին է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ