Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացը պետք է ուղղորդվի բնականոն հուն՝ այն զերծ պահելով ինքնանպատակ քայլերից. «Հայաստանի Հանրապետություն»

Հունիս 30,2022 11:06

Հատուկ բանագնացների 4-րդ հանդիպմանն ընդառաջ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական եւ մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը  հայտարարել է, որ իր երկիրը լուրջ, արագ կարգավորման գործընթաց է անցնում Հայաստանի հետ։

Այսօր այդ ամենին գումարվում է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու Թուրքիայի տարօրինակ ոճը: Նույն Թուրքիայի նախագահի խորհրդականը հրապարակայնորեն հայտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունները խզվել էին Արցախյան առաջին պատերազմի ելքի պատճառով, և շեշտում, որ այսօր այդ խնդիրը լուծված է, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը միավորվել էին ռազմական ու տնտեսական առումներով և «լուծել» հիմնահարցը: Այսպիսով՝ Թուրքիան հերթական անգամ հայտարարում է, որ որոշիչ դեր է խաղացել Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի իրականացման հարցում, ինչի հետևանքով հայկական կողմից զոհվել է 4000-ից ավելի մարդ, իսկ Ադրբեջանի և ջիհադական ծայրահեղականների կողմի թվերն այդպես էլ մնացել են անհայտ՝ այդ պետության գործելաոճին հավատարիմ, բայց, ռազմական մասնագետների գնահատմամբ, այն անցնում է 10000-ի սահմանագիծը:

Իբրահիմ Քալընը նաև հայտնել է, որ արցախյան երրորդ պատերազմից հետո Թուրքիան այլևս խնդիր չի տեսնում և պատրաստ է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Ակնհայտ է, որ Անկարան Երևանի հետ իր հարաբերությունները կառուցելիս առաջ է տանում Ադրբեջանի շահերը և այն շատ բանով պայմանավորում վերջինիս հետ ՀՀ-ի հարաբերությունների կարգավորմամբ՝ մոռանալով, որ այսօր ավելի շուտ ինքն է շահագրգռված մեր երկրի հետ հարաբերություններ հաստատելու հարցում: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ Թուրքիայի տնտեսությունն է այսօր աննախադեպ ծանր վիճակում, իսկ հետանկախ Հայաստանը 30 տարվա ընթացքում սովորել է փակ սահմաններով գործել, և տնտեսության կառուցվածքն ամբողջությամբ «համաձայնեցվել» է այդ մոդելին:

Վերոշարադրյալից բխում է մեկ հետևություն. այսօր Թուրքիան է առարկայորեն շահագրգռված Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, հետևաբար, այդ ուղղությամբ էական արդյունքներ ապահովելու համար հարաբերություններ հաստատելու գործընթացը պետք է ուղղորդվի բնականոն հուն՝ այն զերծ պահելով ինքնանպատակ քայլերից, և դրա հիմքում չպետք է դրվեն պայմաններ, առավել ևս՝ երրորդ երկրին վերաբերող:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930