Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Սարգսյան․ Շուշիիում նենց շինարարություններ են գնում, որ իրենք ցույց են տալիս, որ կարծես թե ժամանակավոր շինարարություններ են՝ հավաքովի շենքեր են սարքում․ «Հրապարակ»

Հունիս 30,2022 10:06

Շուշիի ու Հադրութի հանձնումով ամեն ինչ չավարտվեց՝ պատերազմից հետո մենք այլ տարածքներ էլ հանձնեցինք, հերթը հասել է Աղավնոյին ու Բերձորին։ Զրուցել ենք Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ։

– Հետպատերազմյան օրերից ի վեր, բնականաբար, հետեւում եք, թե թշնամին ինչ է անում օկուպացված Շուշիում, խնդրում եմ պատմեք, թե այսօր ինչ է կատարվում Շուշիում։

– Ադրբեջանական կողմի տեսաերիզների հրապարակումներով որքանով որ տեսնում ենք՝ ահագին բնակելի շենքեր քանդել են։ Հիմա արդեն վարչակազմին կից ինչ-որ կցակառույց են սարքում՝ ոնց որ նիստերի դահլիճ կամ որեւէ նմանատիպ այլ բան լինի։ Բացի դա, մզկիթի հիմք է դրված, մեծ մզկիթ են սարքում Շուշիում։ Նենց շինարարություններ են գնում, որ իրենք ցույց են տալիս, որ կարծես թե ժամանակավոր շինարարություններ են՝ հավաքովի շենքեր են սարքում, երկու հարկանի։ Չգիտեմ, թե ինչի համար է ծառայելու։

– Ի՞նչ վիճակում են Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի հայկական եկեղեցիները։

– Հովհաննես Մկրտիչ եկեղեցին քանդված վիճակում է։ Մի քանի օր առաջ էլ որ անցնում էի այդ կողմով, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ցանցապատված վիճակում էր, մի գմբեթը չի երեւում։ Նոր ֆոտոներ էլ չեն գցում իրենք, որ տեսնենք՝ ինչ է կատարվում։

– Խոսվում է, որ Բերձորը պիտի հանձնվի, որ Հայաստան-Արցախ կապը պետք է ապահովվի այլընտրանքային ճանապարհով։ Եթե ադրբեջանական կողմն ակտիվ ճանապարհաշինարարական աշխատանքներ է իրականացնում, ապա հայաստանյան կողմից դեռ ոչ մի շարժ չկա այդ ուղղությամբ։ Ինչո՞ւ։

– Այո, ճիշտ եք, Խնձորեսկի կողմից բացվող որեւէ ճանապարհաշինարարական աշխատանք չի կատարվում։ Իրենք սարքելով գալիս են՝ ավիրելով, բոլոր օգտագործվող այգիներն ավիրել են, հիմա անցնում են Մեծ Շեն գյուղով, այնտեղ մի քանի տուն են քանդում։ Հետո այս ճանապարհը ձմեռը կարող է չօգտագործվի էլ, իրեն էնպիսի թեքություններ ունի։ Բերդաձոր այն ժամանակներին որ գնում-գալիս էինք, ձմռանն այդ ճանապարհը փակվում էր։ Ես չգիտեմ, թե դա ոնց է լինելու։ Բացի դա, այնպես չէ, որ անվտանգ է լինելու ճանապարհը, մեկ է՝ իրենց միջով ենք այդ ճանապարհն անցնելու։ Այն օրը կադրեր են ցուցադրել, որ Քաշաթաղի՝ իրենց կողմից օկուպացված հայկական 6 գյուղերի միջով ենք անցնելու։ Շուշիից դուրս ես գալիս՝ ճանապարհների վերեւներին իրենց սնայպերները դրված են, այդ ժամանակ ավելի է վտանգավոր լինելու։ Բայց դե, ասում եմ, էլի՝ Ալիեւի պատասխանը տվող չկա։ Բերելու են բնակեցնեն էլ այդ գյուղերը։ Այնպես որ, իրենք երկար են մտածել։ Օրինակ՝ 1990-ական թվականներին Ստեփանակերտի ու Ասկերանի մեջտեղը բերել Խոջալու են (Իվանյանը) սարքել եւ նման այլ հայկական գյուղերի մեջտեղները միշտ փորձել են ադրբեջանական գյուղ սարքել, այսօր էլի նույն պատկերն ենք նկատում։

Նարինե ՂՈՒԿԱՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930