Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ողջ քարոզչության նպատակն է՝ ցույց տալ, որ առաջին հերթին արցախցիներն են դավաճանել իրենց հայրենիքը․ «168 ժամ»

Հունիս 30,2022 09:30

Իր վերջին մոնոասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե վերջին շրջանում ԱԱԾ-ն հայրենիքի դավաճանության շուրջ 50 դեպք է բացահայտել։ Անմիջապես հաջորդ օրը ԱԱԾ-ն հրապարակեց հայրենիքի հերթական դավաճանին բացահայտելու մասին տեսահոլովակը, որում «մեղադրյալը» 2 միլիոն դրամի դիմաց պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է հայտնել Ադրբեջանի հատուկ ծառայություններին։ Երեկ էլ նույնաբովանդակ մի տեսահոլովակ հրապարակեց արդեն Արցախի ԱԱԾ-ն, որն իբրև թե միանգամից բացահայտել է հայրենիքի ամբողջ 5 դավաճանների։

Որքանո՞վ են ԱԱԾ-ների այս բացահայտումներն արժանահավատ, չափազանց դժվար է ասել, քանի որ կյանքը ցույց է տվել, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ԱԱԾ-ն զբաղվում է ոչ թե պետության, այլ իշխանության պաշտպանությամբ։ Հետևաբար, տրամաբանական է ենթադրել, որ բացահայտվող «դեպքերը» կարող են լինել ոչ թե հայրենիքին, այլ իշխանությանը դավաճանելու պարագաներ։

Բայց խնդիրը շատ ավելի խորքային է, և այս «դետեկտիվ» տեսանյութերով ԱԱԾ-ն իրականում լուծում է ոչ թե անվտանգային, այլ քարոզչական խնդիրներ։ Ընդ որում, ԱԱԾ-ի ինչպես պաշտպանությունը, այնպես էլ՝ քարոզչությունը վերաբերում է ոչ թե Հայաստանի կամ Արցախի պետությանը, այլ իշխանություններին, առավելապես Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս, ըստ ամենայնի, ծանր է տանում «դավաճանի» պիտակը և հանձնարարել է ամեն ինչ անել՝ ցույց տալու համար, որ դավաճանությունը Հայաստանում ու Արցախում համատարած բնույթ է կրել։ Ընդ որում, Հայաստանի ԱԱԾ-ի վերջին ամիսների «բացահայտվող» տեսահոլովակների մեծ մասում «դավաճանները» մեղայական հայտարարություն են անում Արցախի բարբառով, ինչը պատահական չէ։

Այս ողջ քարոզչության նպատակն է՝ ցույց տալ, որ առաջին հերթին արցախցիներն են դավաճանել իրենց հայրենիքը, և «խեղճ Նիկոլը» համատարած դավաճանության պայմաններում հերոսաբար կարողացել է փրկել Արցախից մնացածը։

Իրականում սա չափազանց կեղտոտ խաղ է, որի միակ նպատակը Նիկոլ Փաշինյանին «դավաճանի» խարանից ազատելն է։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Ինչ եք առաջարկում, եթե Արցախի հայերն են դավաճանություն կատարում՝ Հայրենիքի շքանշան ու Ծառուկյանի կողմից Նիվա տան? Այ քեզ բան:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930