Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում մեկնաբանել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացումը:
«Մենք միշտ ընդգծել ենք, որ Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային տնտեսական կապերի ապաշրջափակումը վերջին հաշվով կամրապնդի դրական միտումները, տարածաշրջանում իրավիճակի առողջացմանը»,- ասել է Զախարովան:
Նա հավելել է, որ երեք երկրների առաջնորդների համապատասխան պայմանավորվածությունների իրականացումը թույլ կտա ապահովել Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ