Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Վիլնյուսում Լիտվայի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հետ կնքեցինք համագործակցության մասին համաձայնագիր, մշակեցինք հետագա քայլերի, համատեղ գործունեության վերաբերյալ միջնաժամկետ ծրագիր։
Լիտվայում ստեղծված է շատ հիմնավոր օրենսդրական բազա եթերում ապատեղեկատվության եւ «ատելության խոսքի» դեմ պայքարի համար։ Լիտվայի կարգավորող մարմնի ղեկավար Րիմանտաս Բագդզավիչուսը (համաշխարհային ճանաչում ունեցող դերասան է) շատ պարզ հիմնավորեց ինձ ապատեղեկատվության եւ «ատելության խոսքի» դեմ իրենց կոշտ պայքարը․ «Մենք շատ փոքր ազգ ենք, ու չենք կարող մեզ թույլ տալ ատելություն սերմանել միմյանց հանդեպ։ Աջ ենք կամ ձախ, կաթոլիկ ենք կամ Եհովայի վկա, հյուսիսից ենք կամ հարավից, մեղք ենք գործել կամ «սուրբ» ենք, կապ չունի, երկրի ներսում իրար հետ լեզու պիտի գտնենք ու թույլ չտանք խաբել հասարակությանը։ Այլընտրանք չունենք»։
Սովորելու բան ունենք լիտվացիներից։