Հունիսի 29-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ, որին մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչը։
Իր ելույթում Սերգեյ Ղազարյանն անդրադարձել է անհայտ կորած զինծառայողների հարազատներին բաժին հասած փորձություններին, շնորհակալություն հայտնել Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարներին, Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների գործընկերներին, որոնց համատեղ ջանքերով 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած համարվող շուրջ 1600 զինծառայողի մասունքներ վերադրաձվել են հարազատներին։
Մշտական ներկայացուցիչը հավաստիացրել է, որ Արցախի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել, որպեսզի թե՛ Արցախյան առաջին պատերազմի, թե՛ 44-օրյա պատերազմի հետևանքով դեռևս անհայտ համարվող մեր հարյուրավոր հայրենակիցների ճակատագրերի վրա լույս սփռվի։
Սերգեյ Ղազարյանը ծաղիկներ է խոնարհել անհայտ կորած ազատամարտիկի հիշատակին նվիրված հուշակոթողին և Հայրենիքի համար մարտերում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին։
Կարդացեք նաև
Արցախի ներկայացուցչությունը ՀՀ-ում