Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացատրական աշխատանքը պետք է շարունակել»․ հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերը․ «Արմենպրես»

Հունիս 29,2022 22:25

Հայ և ադրբեջանցի 11 անկախ փորձագետներից կազմված խումբը հունիսի 27-ին և 28-ին հանդիպում է անցկացրել Վրաստանի Կաչրետի քաղաքում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում փորձագիտական խմբի անդամ Ջոնի Մելիքյանը նշեց, որ հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերը և փոխվստահության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերը։

«Ֆորմատը ստեղծվել է LINKS Europe կազմակերպության կողմից, որին աջակցում է Եվրամիությունը։ Այն պետք է հնարավորություն տա, որպեսզի երկու երկրների փորձագետները հանդիպեն, շփվեն, կիսվեն կարծիքներով և փորձեն տեսնել հակառակ կողմի մոտեցումը կամ լսեն միմյանց, հասկանան՝ ինչ կարելի է կառուցել եղած հիմքի վրա»,- նշեց Մելիքյանը։

Չնայած նրան, որ Ադրբեջանը կոնֆլիկտը լուծված է համարում, սակայն խնդիրները բավականին շատ են, կա հարցերի լուծման կարիք։ Հայ փորձագետները մշտապես հնչեցնում են այն տեսակետը, որ կոնֆլիկտը լուծված չէ։ Մելիքյանի դիտարկմամբ՝ Եվրամիությունը շարունակություն կտա այս ֆորմատին։

«Բացատրական աշխատանքը պետք է շարունակել։ Ի վերջո, ժամանակ կգա, և նրանք էլ այս հանդիպմանը անկախ փորձագիտական մոտեցումներով կգան, ոչ թե իրենց իշխանությունների թեզերը արտաբերելու համար։ Կողմերը պետք է սկսեն քննարկել ապագայի մասին, ինչպես կարելի է լուծել հարցերը։ Պարտադիր է հանդիպել, բացատրական աշխատանքներ վարել, ցույց տալ Արևմուտքի մեր գործընկերներին, որ մենք գնում ենք երկխոսության, ունենք մեր մոտեցումները, որոնք շատ հստակ հիմքերի վրա են»,- առանձնացրեց Մելիքյանը։

Փորձագետը կարծում է, որ հանդիպումները կարող են նպաստել, որպեսզի Ադրբեջանը գա այն եզրահանգման, որ միակողմանի ոչինչ չի լինում։ Դժվար է խոսել տեսանելի և շոշափելի արդյունքների մասին, բայց կան հարցեր ու թեմաներ, որոնց մասին քննարկումները կստիպեն խոսել առաջարկների մասին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930