ՃՈ պետի նախկին տեղակալ Արթուր Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր լրատվամիջոցներով` ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից` իմ նկատմամբ երկուսուկես տարվա անգործության վերածված խորհրդավոր լռությունից հետո տարածած հաղորդագրության հետ կապված տեղեկացնում եմ, որ այն հիվանդագին ենթադրությունների վրա հիմնված ակնհայտ անհիմն և ապօրինի մեղադրանք է, զուրկ իրավական հիմքերից, տրամաբանությունից և փաստական տվյալներից, որում կոպիտ կերպով խախտվել է անմեղության կանխավարկածը: