Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին Իջևանի համայնքապետարանից։
Համայնքապետը մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին։ Համաժողովը կազմակերպվել է Լիոնի քաղաքապետարանի, Լիոնի մետրոպոլիայի, Հայաստանի համայնքների միության և Cités Unies France-ի կողմից՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության և Հայաստանի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:
Հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգում առաջնահերթ ուղղություն է տնտեսական համագործակցության զարգացումը, որի կարևոր հանգրվան էր 2021 թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզը:
Կարդացեք նաև
Իջևանի համայնքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Արթուր Ճաղարյանը հանդիպում է ունեցել նաև Վալանսի քաղաքապետ Նիկոլաս Դարագոնի հետ։ Հավելենք, որ Վալանսը և Իջևանը քույր քաղաքներ են և հաճախակի ունենում են փոխայցելություններ և համագործակցություններ՝ տարբեր ոլորտներում։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Իջևանի համայնքապետարանի